ԱՀԿ-ն դեմ է պատվաստումների ճանապարհորդական վկայագրերի պարտադրանքին
copy image url

ԱՀԿ-ն դեմ է պատվաստումների ճանապարհորդական վկայագրերի պարտադրանքին

Ավելին 3 տարի առաջ - 21:58 25-06-2021

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը իր հին կարծիքին է՝ միջազգային ճանապարհորդությունների ժամանակ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի վկայագիր ներկայացնելու պահանջը մտցնելու անընդունելիության մասին: Այս մասին հայտարարել է ԱՀԿ արտակարգ իրավիճակների ծրագրի ղեկավար Մայքլ Ռայանը:

Նրա խոսքով, այս դիրքորոշումը պայմանավորված է նրանով, որ այս պահին պատվաստանյութի բաշխման մեջ անհավասարություն կա, ինչպես նաև այն փաստով, որ «մենք դեռ լիովին չգիտենք, թե պատվաստումը որքանով է խոչընդոտում հիվանդության տարածմանը»:

ԱՀԿ խոսնակը հավելել է, որ նախ անհրաժեշտ է ապահովել պատվաստանյութերի հավասար հասանելիությունը բոլոր մարդկանց համար և միայն դրանից հետո կարելի է լուծել սերտիֆիկատների մշակման խնդիրները:

Ամենից շատ դիտված