Հրապարակվել են «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության արդյունքները
copy image url

Հրապարակվել են «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության արդյունքները

Ներքին 3 տարի առաջ - 14:55 24-06-2021

Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է հունիսի 18-ին տեղի ունեցած «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության արդյունքները:

Քննությունները կազմակերպվել են 26 քննական կենտրոններում: «Մաթեմատիկա» առարկայի համար հայտագրված 5186 դիմորդից քննությանը մասնակցել է 5027-ը:

Միջին միավորը եղել է 10.47: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 1129 դիմորդ կամ մասնակիցների 22.5 տոկոսը: 18-20 միավոր հավաքել է 246 դիմորդ կամ մասնակիցների 4.9 տոկոսը: 18-18.75 միավոր ստացել է 108, 19-19.75 միավոր՝ 114, իսկ 20 միավոր՝ 24 դիմորդ:

Նշենք, որ դիմորդների գնահատականները փակցվում են քննական կենտրոններում, ինչպես նաև ուղարկվում ընդունելության հայտում նշված էլեկտրոնային հասցեին։

Ամենից շատ դիտված