Ամերիկայի գավաթ․ Բրազիլիայի հաղթարշավը շաորունակվում է և մրցաշարի հերթական ոչ-ոքին. տեսանյութ
copy image url

Ամերիկայի գավաթ․ Բրազիլիայի հաղթարշավը շաորունակվում է և մրցաշարի հերթական ոչ-ոքին. տեսանյութ

Սպորտ 3 տարի առաջ - 11:25 24-06-2021

Հունիսի 24-ի գիշերը (Երևանի ժամանակով) տեղի ունեցավ Ամերիկայի գավաթի խմբային փուլի Բրազիլիա – Կոլումբիա 4-րդ տուրի հանդիպումը: Հանդիպումն ավարտվեց 2:1 հաշվով:

Հաշիվը բացվեց 10-րդ րոպեին, Խուան Կուադրադոյի փոխանցումից հետո աչքի ընկավ Դիասը: 78-րդ րոպեին Ռոբերտո Ֆիրմինոյի դիպուկ հարվածի շնորհիվ բրազիլացիները հավասարեցրին հաշիվը: Եվ արդեն խաղին ավելացված 10-րդ րոպեին Բրազիլիային հաղթանակը բերեց Կազեմիրոն, ով արդյունավետ եզրափակեց Նեյմարի փոխանցումը:

<iframe width="712" height="480" src="https://www.youtube.com/embed/Ctaa-lZG4wc" title="YouTube video player" frameborder="0" allow="accelerometer; autoplay; clipboard-write; encrypted-media; gyroscope; picture-in-picture" allowfullscreen></iframe>

Տուրի մյուս խաղում Էկվադորն ու Պերուն արդյունավետ ոչ-ոքի գրանցեցին՝ 2-2։

<iframe width="712" height="480" src="https://www.youtube.com/embed/rQ1bh5EZdDk" title="YouTube video player" frameborder="0" allow="accelerometer; autoplay; clipboard-write; encrypted-media; gyroscope; picture-in-picture" allowfullscreen></iframe>

Բրազիլիան երեք խաղից հետո 9 միավորով մնում է B խմբի առաջատարը, որին հաջորդում են Կոլումբիան (4), Պերուն (4), Էկվադորը (2) և Վենեսուելան (2):