Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է Ռուսաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրությունն այն մասին, որ Սևծովյան նավատորմը, ԱԴԾ սահմանային ծառայության հետ համատեղ, կասեցրել է բրիտանական 45 HMS Defender ականակրի կողմից պետական սահմանի խախտումը՝ նախազգուշական կրակոցներ արձակելու միջոցով, ինչպես նաև նետելով չորս ավիառումբ:
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուսական նախազգուշական կրակոցները չեն արձակվել Սև ծով մուտք գործած թագավորական նավատորմի HMS Defender նավի ուղղությամբ: Այն նաև չի ընդունել պնդումը, թե իր ճանապարհին ռումբեր են նետվել:
«Մենք կարծում ենք, որ ռուսները Սև ծովում իրականացրել են հրետանային զորավարժություններ, որոնց մասին նախապես նախազգուշացրել էր ծովային միությունը»,- ասվում է պաշտպանության նախարարության Twitter-ում հրապարակված հաղորդագրության մեջ:
Հայտարարության մեջ նաև ասվում է, որ Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի նավը խաղաղ անցում է կատարում Ուկրաինայի տարածքային ջրերով՝ միջազգային օրենքներին համապատասխան: