Թուրքիան սկսել է իր Turkovac պատվաստանյութի փորձարկումների երրորդ փուլը
copy image url

Թուրքիան սկսել է իր Turkovac պատվաստանյութի փորձարկումների երրորդ փուլը

Արտաքին 3 տարի առաջ - 18:55 22-06-2021

Թուրքիան սկսել է կորոնավիրուսի դեմ սեփական պատվաստանյութի կլինիկական փորձարկումների երրորդ փուլը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը NTV հեռուստաալիքի եթերում:

«Շատ կարևոր է ստանալ սեփական պատվաստանյութը՝ մեր երկիրը այս համաճարակից փրկելու համար: Մենք հասել ենք եզրափակիչ փուլին՝ սկսելով փորձարկումների երրորդ փուլը: Turkovac անվանումը ես շատ հարմար եմ համարում»,- ասել է նա: Փորձարկումների երրորդ փուլի ընթացքում պատվաստանյութ կստանան կամավորները:

Էրդողանը նաև «կոչ է արել քաղաքացիներին և նրանց մտերիմներին պատասխանատվություն ստանձնել իրենց պաշտպանության համար, կատարել իրենց պարտքը և պատվաստվել»:

«Առաջին հերթին Գերմանիայից և Չինաստանից ստացված դեղանյութերի շնորհիվ Թուրքիան պատվաստումների տեմպերով առաջնագծում է: Հուսով եմ, որ հաջորդ մի քանի շաբաթվա ընթացքում մենք պատվաստումների ծրագրում կներառենք բնակչության բոլոր խմբերին՝ սկսած 18 տարեկանից»,- հաղորդել է Էրդողանը:

Ամենից շատ դիտված