Եվրամիությունը Բելառուսի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է մտցրել։ Սահմանափակումները կանդրադառնան հանրապետության 78 քաղաքացիների և ութ իրավաբանական անձանց վրա: Այս մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի նախագահ Չարլզ Միշելը:
Միշելն իր Twitter-ում տեղադրել է մի հաղորդագրություն՝ հայտարարելով, որ Եվրոպան բելառուս ժողովրդին «աջակցության նոր ուժեղ ազդանշան» է ուղարկել: Նա շեշտել է, որ Բրյուսելը Մինսկին կոչ է անում ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին և դադարեցնել բռնաճնշումները:
Պատժամիջոցների հերթական՝ չորրորդ փաթեթը մտցնելու մասին որոշումն ընդունվել է արտգործնախարարների գագաթնաժողովում: ԵՄ-ն հայտարարել է Բելառուսի դեմ տնտեսական մի շարք ոլորտային պատժամիջոցների մասին: Նոր սահմանափակող միջոցառումների քննարկումը տեղի կունենա հունիսի 24-25-ը ԵՄ գագաթնաժողովում:
Ավելի վաղ Եվրամիությունը հերթական անգամ երկարաձգել էր Ղրիմի դեմ պատժամիջոցները: Դրանք արգելք են դնում եվրոպական բիզնեսի համար Ղրիմի ձեռնարկությունների հետ ցանկացած շփման վրա և արգելում են Եվրոպա մուտք գործել Ղրիմի այն բնակիչներին, որոնք Ռուսաստանի քաղաքացիություն են ստացել: