Գագիկ Ծառուկյանը մասնակցել է ընտրություններին
copy image url

Գագիկ Ծառուկյանը մասնակցել է ընտրություններին

Ներքին 3 տարի առաջ - 12:42 20-06-2021

Առինջի 29/29 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքն է կատարել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Գագիկ Ծառուկյանը։ Քվեարկությունից հետո նա պատասխանել է լրագրողների հարցերին։

Ծառուկյանը շեշտել է, որ քվեարկել է հանուն անվտանգ հայենիքի, հզոր, զարգացող, բարգավաճ Հայաստանի։

Լրագրողների այն հարցին, թե արդյոք «Բարգավաճ Հայաստանը» կոալիցիա կկազմի որևէ ուժի հետ, Ծառուկյանը պատասխանել է, որ բացառում է Նիկոլ Թաշինյանի հետ հետագա համագործակցությունը։

Հարցին՝ եթե ընտրության արդյունքներն իրեն չբավարարեն, պատրա՞ստ է դուրս գալ հանրահավաքների, բողոքարկել, Ծառուկյանն արձագանքեց՝ եթե ամեն ինչ կարգուկանոնով է ընթանում, անտեղի ինչո՞ւ աղմուկ բարձրացնել։ «Եթե ժողովուրդը չի ցանկացել, ձայն չի տվել, ես ի՞նչ պետք է անեմ»,-ասաց նա։