Իրանի նախկին նախագահը ասել է, թե ինչպես երկրում անարդյունավետ դարձնել պատժամիջոցները
copy image url

Իրանի նախկին նախագահը ասել է, թե ինչպես երկրում անարդյունավետ դարձնել պատժամիջոցները

Արտաքին 3 տարի առաջ - 21:31 19-06-2021

Իրանը կարող է անարդյունավետ դարձնել Արևմուտքի պատժամիջոցները, եթե օգտագործի իր տնտեսական և բնական ռեսուրսները․ ասել է Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում:
«Իրանը մեծ երկիր է՝ հսկայական մարդկային, տնտեսական և բնական ռեսուրսներով: Եթե դրանք օգտագործենք, պատժամիջոցները կդառնան անարդյունավետ գործիք, իրավիճակը կփոխվի», - ասել է Իրանի նախկին նախագահը:

Նա նաև նշել է, որ Իրանի տնտեսությունը կարող զարգանալ նաև առանց նավթաքիմիական արտադրանքի վաճառքից ստացված եկամուտների։

«Մենք ունենք էնդոգեն տնտեսություն: Դա մեծ աշխատանք և ջանքեր է պահանջում: Պետությունը բավականաչափ ռեսուրսներ ունի, բայց դրանք չեն օգտագործվում: Բոլոր հանքերը, էներգիան, հողը և անտառները պետության ձեռքում են: Դրանց մի մասը օգտագործվում են», - հավելել է նախկին նախագահը:

ԱՄՆ-ը վերականգնել էր կոշտ պատժամիջոցները Թեհրանի դեմ 2018-ի մայիսին, երբ Թրամփի վարչակազմը հայտարարել էր Միավորված գործողությունների համատեղ պլանից միակողմանի դուրս գալու մասին: «Վեցյակի» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) և Իրանի կողմից 2015 թ. նախատեսում էր պատժամիջոցների վերացում Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու դիմաց: