Եղել է Ադրբեջանի և Հայաստանի հատուկ ծառայությունների միջև կապ: Այստեղ ոչ մի կասկած չի կարող լինել: Այդ կապն այն ժամանակ իրականացրել եմ ես՝ ի պաշտոնե: Իմ գործառույթը եղել է տեղեկատվության փոխանցումը:
Այս մասին Սաթիկ Սեյրանյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է Արթուր Վանեցյանը:
- Եղել է թուղթ, որը ես փակ ծրարով փոխանցել եմ Նիկոլ Փաշինյանին, թե ինչ է գրված եղել ծրարում՝ չեմ կարդացել,-փաստեց Արթուր Վանեցյանը:
Նրա պնդմամբ՝ դա միակ դեպքը չի եղել: