Բայդենի որդին կասկածվում է ռասիզմի մեջ՝ ասիացի կնոջ հետ հանդիպելուց հրաժարվելու պատճառով
copy image url

Բայդենի որդին կասկածվում է ռասիզմի մեջ՝ ասիացի կնոջ հետ հանդիպելուց հրաժարվելու պատճառով

Արտաքին 3 տարի առաջ - 19:48 17-06-2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդին՝ Հանթերը կասկածվում է ռասիզմի մեջ այն բանի համար, որ նա իր զարմուհու՝ Քերոլայնի հետ անձնական նամակագրության մեջ անհարգալից է խոսել ասիացիների մասին: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:

Հրապարակման համաձայն՝ 2019-ին թվագրված նամակագրությունը հայտնաբերվել է Հանթերի նոութբուքում: Հանթերը խնդրել է իր զարմուհուն հանդիպում կազմակերպել իր հարուստ մոդել ընկերներից մեկի հետ: Երբ Քերոլայնը հարցրել է, թե ում հետ է ուզում շփվել, Հանթերը պատասխանել է.

«Կարելի է ասիմիլացված օտարերկրացի․ ոչ մի դեղնամորթ»:

Ավելի վաղ 51-ամյա Հանթերը հուշագրություն էր թողարկել իր կյանքի մասին: Դրանցում նա փորձում է տեսակետ հայտնել այն մի քանի սկանդալային հետաքննությունների մասին, որոնց հետևանքով իր հոր կարիերան գրեթե կործանվում էր։

Ձեզ գուցե հետաքրքրի