Ժնևում ՝ Լա Գրանժ վիլլայում, Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի բանակցությունները սկսվել են ընդլայնված ձևաչափով: Այդ մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Ռուսական կողմը ներկայացնում են նախագահի օգնական Յուրի Ուշակովը, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը և արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:
Պուտինի և Բայդենի միջև նեղ ձևաչափով բանակցություններն ավարտվել են մոտավորապես ժամը 16.20-ին:
Ըստ ժամանակացույցի՝ հանդիպման երկրորդ մասը պետք է սկսվեր սուրճի ընդմիջումից հետո՝ երեկոյան 16:15-ին: Գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ Վլադիմիր Պուտինի մամուլի ասուլիսը նախատեսված է ժամը 18.00-ին: Ջո Բայդենը հրաժարվել է մամուլի ասուլիսից: