Իրանը հրաժարվում է հրապարակել 2020-ի հունվարին Թեհրանի վրայով Ուկրաինայի միջազգային ավիաուղիների (UIA) ինքնաթիռը խոցելու մեջ կասկածվողների անունները: Մասնակիցների անունները չեն նշվի առնվազն մինչև դատարանի որոշման կայացումը: Այս մասին հայտարարել է գլխավոր դատախազի տեղակալ Գյունդուզ Մամեդովը, գրում է «Ազատություն» ռադիոկայանը:
Նա ընդգծել է, որ իրանական կողմը հայտարարել է՝ անհնար է հրապարակել կասկածյալների անձնական տվյալները մինչև դատարանի վճռի կայացումը:
«Իրենց համար զգայուն է այն հարցը, որ մեղադրյալները զինծառայողներ են, ուստի նրանց մասին տվյալների հրապարակումն արգելվում է ազգային մակարդակում»,- ասել է Մամեդովը: