Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության չորս նոր դեպք
copy image url

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության չորս նոր դեպք

Ներքին 3 տարի առաջ - 12:16 16-06-2021

Արցախում հունիսի 16-ի՝ ժամը 11։00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք:

Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

Մեկ օրում կատարվել է 71 թեստավորում։ Թեստավորման ընդհանուր թիվն, այսպիսով, Արցախում հասել է 25 868-ի։ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2.767 դեպք։ 2021թ. սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8.416 քաղաքացու հետազոտություն, որից 883-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

Ամենից շատ դիտված