Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Արցախում հունիսի 13-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք:
Մեկ օրում կատարվել է 34 թեստավորում։ Թեստավորման ընդհանուր թիվն, այսպիսով, Արցախում հասել է 25 749-ի։ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2 763 դեպք։ 2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8 297 քաղաքացու հետազոտություն, որոնցից 879-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։
Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Արցախում ստացիոնար բուժում է ստանում 12 վարակակիր։