Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպմանը աշխատանքային ճաշ չի լինի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ վարչակազմի պաշտոնյան:
Նա ավելացրել է, որ առաջնորդների բանակցությունները ընդլայնված ձևաչափով տեղի կունենան յուրաքանչյուր կողմից հինգ պաշտոնյաների մասնակցությամբ: Ամերիկյան կողմն ակնկալում է, որ հանդիպումից հետո երկու նախագահներն էլ որոշակի հանձնարարականներ կտան: Սակայն, ինչպես ասել է պաշտոնյան, պետք չէ մեծ արդյունքների հույս ունենալ։
Գագաթնաժողովի ժամանակացույցը հայտարարվել էր ավելի վաղ: Ժամը 13: 00-ին Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելինը Լա Գրանժ վիլլայում կհանդիպի Պուտինին և Բայդենին: Ժամը 13:15 ղեկավարները կսկսեն բանակցությունները նեղ ձևաչափով. բացի նախագահներից, ներկա կլինեն նաև դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարներ:
Այնուհետև կողմերը կշարունակեն բանակցությունները ընդլայնված ձևաչափով: Հայտարարվել են թեյի և սուրճի ընդմիջումներ: Ենթադրվում է, որ հանդիպումը կավարտվի երեկոյան՝ ժամը 18: 00-ին։ Պուտինն ու Բայդենը գագաթնաժողովից հետո մամուլի ասուլիսներ կտան: