Ադրբեջանն ու Թուրքիան ստորագրել են դաշնակցային հարաբերությունների մասին հռչակագիր
copy image url

Ադրբեջանն ու Թուրքիան ստորագրել են դաշնակցային հարաբերությունների մասին հռչակագիր

Արտաքին 3 տարի առաջ - 18:47 15-06-2021

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Թայիփ Էրդողանը և Իլհամ Ալիևը բանակցություններ են վարել Ղարաբաղի Շուշի քաղաքում, որոնց արդյունքներով ստորագրվել է հռչակագիր դաշնակցային հարաբերությունների մասին, հաղորդում է Anadolu գործակալությունը:

Հաղորդվում է, որ փաստաթուղթը վերաբերում է երկու երկրների միջև համագործակցության բոլոր ուղղություններին: Կողմերը ստորագրել են հռչակագիր մեն-մենակ բանակցությունների ավարտից հետո:

«Շուշիի հռչակագրով մենք սահմանել ենք մեր հարաբերությունների ճանապարհային քարտեզը նոր ժամանակահատվածի համար»,- գործակալությունը մեջբերում է Թուրքիայի առաջնորդի խոսքը:

Ամենից շատ դիտված