Ռոբերտ Քոչարյանը չի բացառում նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի վերադարձը:
copy image url

Ռոբերտ Քոչարյանը չի բացառում նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի վերադարձը:

Ներքին 3 տարի առաջ - 15:29 15-06-2021

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը չի բացառում նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի վերադարձը: Այս մասին նա հայտարարել է ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում:

«Կարեն Կարապետյանի վերադարձը հնարավո՞ր է: Եթե ​​այո, ապա` ի՞նչ կարգավիճակում» հարցին վերջինս պատասխանել է. «Մենք շփվում ենք նրա հետ, շփվում ենք կանոնավոր կերպով: Ես պարզապես ցավում եմ, որ նա հեռացավ: Կարծում եմ` այն, ինչ տեղի ունեցավ այն ժամանակ, սխալ էր: Համենայն դեպս, իմ կողմից առաջարկ կլինի»,- ասել է Քոչարյանը:

Ամենից շատ դիտված