Բայդենն անվանել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ մտնելու պայմանները
copy image url

Բայդենն անվանել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ մտնելու պայմանները

Արտաքին 3 տարի առաջ - 09:21 15-06-2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատմել է, թե ինչից է կախված Ուկրաինայի մուտքը ՆԱՏՕ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Սպիտակ տան ղեկավարն ասել է, որ Ուկրաինան պետք է համոզի Դաշինքին, որ արժանի է վերջինիս անդամակցելուն: Առաջին պայմանը, որ նա անվանել է, երկրում կոռուպցիայից ազատվելն է՝ նշելով, որ Ուկրաինայի տարածքում ռազմական գործողությունները դրան չեն խոչընդոտում:

«Փաստն այն է, որ Ուկրաինան դեռ պետք է ազատվի կոռուպցիայից: Փաստն այն է, որ երկիրը պետք է համապատասխանի այլ չափանիշների, որպեսզի ստանա գործողությունների ծրագիրը»,- ասել է Բայդենը:

Բայդենը հիշեցրել է, որ մի քանի տարի առաջ դեռևս ԱՄՆ փոխնախագահի պաշտոնում ելույթ ունենալով Գերագույն ռադայում, կարծիք է հայտնել, որ Ուկրաինան հնարավորություն ունի վերածվելու ժողովրդավարական երկրի, որը չի ղեկավարվում օլիգարխների կողմից:

ԱՄՆ-ն շարունակելու է Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելը, որպեսզի վերջինս կարողանա «ապահովել ֆիզիկական անվտանգությունը»:

Ամենից շատ դիտված