Բայդենը բացահայտել է Եղիսաբեթ II-ի հետ զրույցի մանրամասները
copy image url

Բայդենը բացահայտել է Եղիսաբեթ II-ի հետ զրույցի մանրամասները

Արտաքին 3 տարի առաջ - 09:01 14-06-2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը լրագրողներին պատմել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի հետ հանդիպման տպավորությունների մասին:

Ըստ Բայդենի՝ թագուհին իրեն հարցրել է Ռուսաստանի և Չինաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Սի Ծինփինի մասին:

Թագուհին նաև հարցրել է Ամերիկայի նախագահին, թե ինչպիսին է կյանքը Սպիտակ Տանը: Ի պատասխան՝ Բայդենը թագուհուն Սպիտակ տուն է հրավիրել:

Հիշեցնենք, որ կիրակի՝ հունիսի 13-ին, Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը Վինձորի ամրոցում ընդունել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին և նրա տիկնոջը՝ Ջիլ Բայդենին: