ԵՎՐՈ-2020. Ավստրիան հաղթանակ տոնց Հս. Մակեդոնիայի նկատմամբ
copy image url

ԵՎՐՈ-2020. Ավստրիան հաղթանակ տոնց Հս. Մակեդոնիայի նկատմամբ

Սպորտ 3 տարի առաջ - 01:05 14-06-2021

Եվրո-2020-ի շրջանակում այսօր C խմբում պայքարի մեջ մտան նաև Ավստրիայի ու Հս. Մակեդոնիայի հավաքականները:

Առաջին խաղակեսում թիմերը փոխանակվեցին մեկական գոլով. 18-րդ րոպեին Լայների խփած գոլին 10 րոպե անց պատասխանեց Գորան Պանդևը:

Մրցաշարի նորեկները չդիմացան մինչև վերջ. 78-րդ րոպեին Գրեյգորիչը խփեց ավստրիացիների հաղթական գնդակը: Խաղի վերջակետը 90-րդ րոպեին դրեց Մարկո Արնաուտովիչը: Ավստրիան հաղթեց 3-1 հաշվով ու C խմբում առաջատարն է:

ԵՎՐՈ-ների պատմության մեջ Ավստրիան տարավ առաջին հաղթանակը՝ 3-րդ մասնակցության ժամանակ միայն:

Ամենից շատ դիտված