ԱՄՆ-ում, վերջին 20 տարվա մեջ առաջին անգամ, Ալցհեյմերի դեմ դեղամիջոց է հաստատվել
copy image url

ԱՄՆ-ում, վերջին 20 տարվա մեջ առաջին անգամ, Ալցհեյմերի դեմ դեղամիջոց է հաստատվել

Ավելին 3 տարի առաջ - 18:55 13-06-2021

ԱՄՆ-ի սննդի և դեղերի որակի վերահսկողության վարչությունը (FDA), վերջին քսան տարվա մեջ առաջին անգամ, հաստատել է ադուկանումաբ դեղամիջոցը՝ ալցհեյմերի հիվանդության դեմ պայքարի համար:

Biogen ընկերության կողմից մշակված դեղամիջոցը վաճառքի կհանվի Aduhelm ապրանքային անվանումով:

Դեղն ազդում է հիմնական պատճառների, այլ ոչ թե Ալցհեյմերի հիվանդության ախտանիշների վրա, որը ծերունական տկարամտության ամենատարածված տեսակն է:

Aducanumab-ը քայքայում է ամիլոիդը`սպիտակուցը, որը մարդու ուղեղում թրոմբներ է առաջացնում` վնասելով բջիջները և խնդիրներ առաջացնելով հիշողության, մտածողության և հաղորդակցության հետ:

Ամենից շատ դիտված