Գիտնականները հայտարարել են կորոնավիրուսի հիմնական ախտանշանների փոփոխության մասին
copy image url

Գիտնականները հայտարարել են կորոնավիրուսի հիմնական ախտանշանների փոփոխության մասին

Ավելին 3 տարի առաջ - 19:46 12-06-2021

Գլխացավը, հարբուխը և կոկորդի ցավը դարձել են COVID-19-ով հիվանդների ամենատարածված ախտանշանները: Ըստ Mirror-ի՝ այս մասին գրված է Լոնդոնի Քինգս Քոլեջի գիտնականների կողմից անցկացված ուսումնասիրությունում:

Համաճարակի սկզբում մեկնարկած ZOE նախագիծը հետևում է ամբողջ աշխարհի մարդկանց ախտանշաններին: Փորձագետներն այժմ կարծում են, որ վիրուսը «այլ կերպ է գործում»:

Մեծ Բրիտանիայի ազգային առողջապահական ծառայությունը կորոնավիրուսի ախտանշաններից շարունակում է թվարկել ջերմությունը, հազը, հոտի և համի կորուստը: Այնուամենայնիվ, Լոնդոնի Քինգս Քոլեջի գիտնականները կարծում են, որ նոր «Դելտա» տարբերակը կարող է փոխել այս ախտանշանները:

Գենետիկական համաճարակաբանության պրոֆեսոր Թիմ Սպեկտորը նշել է, որ SARS-CoV-2-ի «հնդկական տարբերակը» ավելի շատ նման է սովորական մրսածության: Ըստ նրա` մարդիկ, որոնք ունեն մի շարք նոր ախտանշաններ, պետք է անպայման հետազոտվեն, որպեսզի կանխեն COVID-19-ի տարածումը:

«Անձը տեղյակ չէ այս մասին: Նա կարծում է, որ ինչ-որ սեզոնային հիվանդություն ունի ու գնում է երեկույթների՝ վարակելով մյուսներին: Մենք ուսումնասիրում ենք վարակի հիմնական նշանները: Հիմա դրանք նախկինի պես չեն», - ասել է պրոֆեսորը:

Ավելի վաղ Անգլիայի հանրային առողջության (PHE) գիտնականները պարզել էին, որ կորոնավիրուսի՝ Delta հնդկական շտամը 60%-ով ավելի վարակիչ է, քան 2020-ի աշնանը հայտնաբերված կենտական Alpha-ի տարբերակը, որը հանգեցրել է Եվրոպայում համաճարակի երրորդ ալիքի:

Ամենից շատ դիտված