ԱՄՆ-ը հայտնել է, թե ովքեր են արժանացել Պուլիտցերյան մրցանակի դափնեկրի կոչման: Reuters-ը և Associated Press-ը, Atlantic ամսագիրը, ինչպես նաև The New York Times թերթը ստացել են լրագրության հեղինակավոր մրցանակ՝ կորոնավիրուսի համավարակը լուսաբանելու համար:
Reuters-ի, Associated Press-ի և Los Angeles Times ու Minneapolis Star Tribune թերթերի լրագրողները ստացել են մրցանակ ԱՄՆ-ում ռասայական անհավասարության խնդիրը լուսաբանելու համար՝ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի ձերբակալությունից հետո մահվան ֆոնին: Մրցանակում նշվել է, մասնավորապես, Reuters-ի լրագրողների աշխատանքը ոստիկանի բռնության զոհերի մասին, ովքեր չեն կարողացել արդարություն հասնել դատարանում, նշում է «Ամերիկայի ձայնը»:
BuzzFeed պարբերականը արժանացել է մրցանակի Չինաստանի կողմից ույղուրներին հալածելու նպատակով ստեղծված ենթակառուցվածքի վերաբերյալ հետաքննության համար: