Եղիսաբեթ II-ը տորթը կտրել է ծիսակարգային սրով՝ G7 գագաթնաժողովից առաջ
copy image url

Եղիսաբեթ II-ը տորթը կտրել է ծիսակարգային սրով՝ G7 գագաթնաժողովից առաջ

Արտաքին 3 տարի առաջ - 15:27 12-06-2021

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը օգտագործել է ծիսակարգային սուր, որպեսզի կտրի տորթը Կորնուոլի «Էդեն» բուսաբանական այգում կազմակերպված պաշտոնական ընդունելության ժամանակ, որտեղ հունիսի 11-ին ժամանել էին G7-ի առաջնորդները: Այս մասին հաղորդում է The Independent-ը:

Միապետին սուրը նվիրել է Կորնուոլի լորդ-լեյտենանտ Էդվարդ Բոլիտոն:

Տարածված կադրերից երևում է, թե ինչպես են թագուհու գործողությունները ժպիտ հարուցում Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի և Կորնուոլի դքսուհի Կամիլայի՝ արքայազն Չարլզի տիկնոջ դեմքերին:

Ամենից շատ դիտված