Գերմանիան կմեղմացնի մուտքի սահմանափակումները
copy image url

Գերմանիան կմեղմացնի մուտքի սահմանափակումները

Արտաքին 3 տարի առաջ - 19:10 11-06-2021

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը հայտարարել է, որ հուլիսի 1-ից երկիր կարող են մուտք գործել այն երկրների քաղաքացիները, որտեղ կորոնավիրուսի դեպքերը շաբաթվա ընթացքում չեն գերազանցի 200 դեպքը 100 հազար բնակչի հաշվով: Այս մասին տեղեկացնում է գերմանական Bild պարբերականը:

Ըստ նախարարի, դա պայմանավորված է նրանով, որ մոտ ապագայում Եվրոպան հստակ կանոններ է մշակելու պատվաստված, ապաքինված և թեստավորում անցած եվրոպացիների և զբոսաշրջիկների հետ փոխգործակցության համար: