Բայդենը Ջոնսոնի հետ առաջին հանդիպմանը կատակել է իրենց կանանց մասին
copy image url

Բայդենը Ջոնսոնի հետ առաջին հանդիպմանը կատակել է իրենց կանանց մասին

Արտաքին 3 տարի առաջ - 11:21 11-06-2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր եվրոպական շրջագայության շրջանակում հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին և կատակով ասել, որ իրենք երկուսն էլ ամուսնացել են «իրենց կարգավիճակից բարձր» կանանց հետ: Հաղորդում է The Sun-ը:

Հանդիպումը տեղի է ունեցել Անգլիայի հարավ-արևմուտքում գտնվող Քորնուոլ շրջանում:

Բայդենը ժամանել է Եվրոպա՝ մասնակցելու մի քանի միջոցառումների, այդ թվում՝ Մեծ յոթնյակի և ՆԱՏՕ-ի հանդիպմանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ գագաթնաժողովին: