«Կարևոր է՝ ում հետ». Պուտինը կատակել է ժամադրության գնալու մասին

Արտաքին 3 տարի առաջ - 12:08 17-12-2021

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կատակել է ժամադրության գնալու մասին՝ Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության (ՌՆԳ) «7 կայան» ձևաչափով ցուցահանդես այցի ժամանակ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

ՌՆԳ-ի գլխավոր տնօրեն Սվետլանա Չուպշևան երկրի ղեկավարին քաղաքացիների առօրյա իրավիճակների լուծման ուղիներին նվիրված ստենդ է ցույց տվել։ Քաղաքական գործիչը, նայելով ցուցանմուշին, հարցրել է. «Այստեղ կարիքները թվարկվա՞ծ են»։ Չուպշևան պատասխանել է, որ ներկայացված են ռուսաստանցիների նույնիսկ ամենապարզ կարիքները, օրինակ՝ ժամադրության վայրի ընտրությունը:

«Կարևոր է՝ ում հետ»,- նշել է Պուտինը։

Ամենից շատ դիտված