Տիգրան Եսայանը հեռացել է Ուրարտուից․ հայտնի է նոր մարզչի անունը
copy image url

Տիգրան Եսայանը հեռացել է Ուրարտուից․ հայտնի է նոր մարզչի անունը

Սպորտ 3 տարի առաջ - 15:11 10-06-2021

Ուրարտու ֆուտբոլային ակումբը պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ երկկողմ համաձայնությամբ խզվել է աշխատանքային պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Տիգրան Եսայանի հետ։

Ակումբը շնորհակալություն է հայտնել Եսայանին կատարած աշխատանքի, ներդրած ջանքերի համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության ընթացքում։

Ուրարտուի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է Արսեն Պետրոսյանը։ Գլխավոր թիմի մարզչական շտաբը համալրել են նաև Ստեփան Ղազարյանն ու Իգոր Պադերինը։

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանում Ուրարտուն վաստակել էր 41 միավոր ու զբաղեցրել երրորդ տեղը։ Նրանք մասնակցելու են Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլին։

Ամենից շատ դիտված