Բալթիկ ծովի երկնքում տեղի է ունեցել հանդիպում ռուսական Սու-30 ՍՄ կործանիչի և իտալական BBB F-35A Lightning II կործանիչի միջև: Տեսանյութը հայտնվել է FighterBomber Youtube ալիքում: Հրապարակված կադրերը ցույց են տալիս, թե ինչպես են երկու կործանիչները հնարավորինս մոտենում միմյանց: Սա այս տեսակի ինքնաթիռների առաջին հանդիպումն է:
Ինքնաթիռները մոտեցել են միմյանց՝ ցուցադրելով իրենց զենքերը, որից հետո նրանք սկսել են հեռանալ միմյանցից:
Ըստ Military Watch-ի՝ իտալական ինքնաթիռները Բալթյան երկրների օդային սահմանները հսկելու և պաշտպանելու առաքելություն են իրականացնում ՆԱՏՕ-ի համաձայնագրերի և ստանձնած պարտավորությունների շրջանակում: Ավելի վաղ իտալական F-35A-ն ժամանել էր Էստոնիայի Էմարի քաղաք՝ մասնակցելու զորավարժություններին: Այնտեղ է գտնվում նաև ԳԴՀ ավիացիան: