Հրաձգություն է տեղի ունեցել Տեխասում՝ Սան Մարինո քաղաքում գտնվող ԱՄՆ Ռազմաօդային ուժերի միացյալ ռազմաբազայում։ Այս մասին հայտնում է բազայի թվիթերյան էջը:
Հենակետի ողջ անձնակազմին հանձնարարվել է անհապաղ միջոցներ ձեռնարկել ամբողջական արգելափակման համար և թաքնվել: Ավելի ուշ զինվորականները հայտնել են, որ միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել:
Այս տարվա ապրիլին Մերիլենդ նահանգի Ֆորտ Դեթրիկ ռազմաբազայում տեղի է ունեցել հրաձգություն՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավաստիների մասնակցությամբ: Միջադեպի արդյունքում վիրավորվել է երկու մարդ, իրավապահները վնասազերծել են կրակողին։