ԵՄ-ում համաձայնել են երկարաձգել Ղրիմի դեմ պատժամիջոցները
copy image url

ԵՄ-ում համաձայնել են երկարաձգել Ղրիմի դեմ պատժամիջոցները

Արտաքին 3 տարի առաջ - 16:15 09-06-2021

Եվրամիության երկրների մշտական ​​ներկայացուցիչները հունիսի 9-ի նիստում համաձայնել են ևս մեկ տարով երկարաձգել պատժամիջոցները «Ղրիմի և Սևաստոպոլի անօրինական բռնակցման համար»: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ԵՄ աղբյուրին:

Նշվում է, որ համապատասխան որոշումը կհաստատվի հունիսի 18-ին Եվրամիության էկոնոմիկայի և ֆինանսների նախարարների խորհրդի նիստում:

Հակառուսական պատժամիջոցները մշտական ​​ներկայացուցիչների նիստի օրակարգի այն կետերի թվում էին, որոնք չէին պահանջում քննարկումներ: Այժմ սահմանափակող միջոցառումները պետք է հաստատվեն ԵՄ անդամ երկրների կողմից, ապա պատժամիջոցները պետք է տեխնիկապես վերջնականորեն ձևավորվեն: Որոշումն ուժի մեջ կմտնի ԵՄ պաշտոնական ամսագրում հրապարակվելուց հետո՝ հունիսի 23-ից ոչ ուշ:

Այս դեպքում խոսքը Ղրիմի և Սևաստոպոլի հետ Եվրամիության տնտեսական հարաբերությունների սահմանափակման մասին է: