Համացանցում են հայտնվել Էնն Հեթուեյի և Ջարեդ Լետոյի նոր լուսանկարները We Crashed սերիալի նկարահանումներից
copy image url

Համացանցում են հայտնվել Էնն Հեթուեյի և Ջարեդ Լետոյի նոր լուսանկարները We Crashed սերիալի նկարահանումներից

Ավելին 3 տարի առաջ - 19:30 09-06-2021

38-ամյա Էնն Հեթուեյը և 49-ամյա Ջարեդ Լետոն միասին նկարահանվում են Apple TV –ի We Crashed հեռուստասերիալում: Նկարահանումները տեղի են ունենում Նյու Յորքում, իսկ երեկ պապարացիները նկարահանել են դերասաններին աշխատանքի ընթացքում: Սերիալը պատմում է WeWork ստարտափի վերելքների ու վայրէջքների մասին։ Ջարեդ Լետոն մարմնավորում է ընկերության հիմնադիր Ադամ Նեյմանին, իսկ Էնն Հեթուեյը նրա կնոջը՝ Ռեբեկային։

Բացի այդ, երկուսն էլ իրական պատմության վրա հիմնված սերիալի գործադիր պրոդյուսերներ են:

Առաջին անգամ է, երբ Էննը և Ջարեդը, որոնք երկուսն էլ մեկական Օսկար ունեն, աշխատում են միասին, բայց համացանում արդեն նշում են, որ նույնիսկ նկարներում նրանք շատ ներդաշնակ են երևում:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված