Երգչուհի Բրիթնի Սփիրսը Instagram-ում կրկին զարմացրել ու վախեցրել է հետևորդներին իր նոր պարով, իսկ օձի նախշով կոմբինեզոնով նրա լուսանկարը ընդունվել է որպես օգնության կոչ:
Հետևորդները տարակուսել և զարմացել են, ոմանք անգամ կասկածել են, որ Բրիթնին չի վարում ինստագրամի իր էջը։
Այնուամենայնիվ, մեկ օրվա ընթացքում հոլովակը ավելի քան 3,6 միլիոն դիտում է ունեցել։
Տեսանյութից մոտ մեկ ժամ անց 38-ամյա աստղը վառ, կիպ կոմբինեզոնով լուսանկար է հրապարակել։
«Ժամանակին ես իսկական օձի հետ եմ ելույթ ունեցել, իսկ 20 տարի անց որոշել եմ ինքս վերածվել օձի․․ Զգուշացեք»,- նկարն այսպես է մեկնաբանել երգչուհին։