Ցավալի է, որ Զախարյանը չի խաղա Հայաստանի ազգային հավաքականում․ Մխիթարյան
copy image url

Ցավալի է, որ Զախարյանը չի խաղա Հայաստանի ազգային հավաքականում․ Մխիթարյան

Սպորտ 3 տարի առաջ - 17:42 08-06-2021

Հայաստանի ազգային հավաքականի և Ռոմայի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը խոստովանել է, որ տխրել է, երբ իմացել է, որ Մոսկվայի Դինամոյի 18-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանը որոշել է խաղալ ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի ազգային հավաքականում:

«Շատ եմ տխրե՞լ, որ Զախարյանն ընտրեց Ռուսաստանի հավաքականը, ոչ թե Հայաստանը: Ճիշտն ասած` այո: Բայց ես շատ ուրախ եմ, որ արդեն այս տարիքում մարդիկ հավատում են նրան: Մյուս կողմից, իհարկե, ցավալի է, որ նա չի խաղա Հայաստանի ազգային հավաքականում: Ի՞նչ անել … Գլխավորը նրա ընտրած ուղին է:

Դու, Արսեն, հավանաբար լսեցիր քո սրտին, և այն ասաց քեզ, որ ցանկանում ես խաղալ Ռուսաստանի ազգային հավաքականում: Պետք է ընդունել և հասկանալ քո կայացրած որոշումը, և պարզապես շարժվել առաջ», – ասել է Մխիթարյանը՝ հեռախոսով խոսելով Զախարյանի և լրագրող Նոբել Առուստամյանի հետ, գրում է Sport24-ը:

Ամենից շատ դիտված