ՌԴ կառավարությունը կպարզեցնի աշխատանքային միգրանտների մուտքի գործընթացը
copy image url

ՌԴ կառավարությունը կպարզեցնի աշխատանքային միգրանտների մուտքի գործընթացը

Արտաքին 3 տարի առաջ - 21:25 07-06-2021

Ռուսաստանի փոխվարչապետ Մարատ Խուսնուլլինը RTVi հեռուստաալիքի եթերում ասել է, որ այժմ Կառավարությունը մշակում է աշխատանքային միգրանտների մուտքի պարզեցված սխեման և պարտադիր պատվաստման պահանջը:

Խուսնուլլինը շեշտել է, որ այժմ անհրաժեշտ բանվորների պակասը երկրի շինարարության հիմնական խնդիրն է:

«Մեր երկրի համար դրանք շատ մեծ ռիսկեր են», - ընդգծել է փոխվարչապետը՝ բացատրելով, որ դա կարող է խարխլել երկրի տնտեսությունը, ինչը նշանակում է, որ զարգացում չի լինի:

Խուսնուլինը հավելել է, որ համաճարակի ընթացքում Ռուսաստանում շինարարության ոլորտում աշխատանքային միգրանտների բացակայությունը «դեռևս հարվածում է» արդյունաբերությանը:

Ամենից շատ դիտված