Պուտինը հանդես է եկել աշխատանքային ներգաղթյալների մուտքի ազատականացման օգտին
copy image url

Պուտինը հանդես է եկել աշխատանքային ներգաղթյալների մուտքի ազատականացման օգտին

Արտաքին 3 տարի առաջ - 10:12 04-02-2022

Ռուսաստանի իշխանությունները հասկանում են օտարերկրյա աշխատողների երկիր մուտք գործելու հետ կապված առկա խնդիրները և կգնան մուտքի պայմանների ազատականացման ճանապարհով, սակայն կգործեն առկա համաճարակաբանական ցուցումների շրջանակում։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է «Գործարար Ռուսաստան»-ի անդամների հետ հանդիպմանը։

Ներգաղթյալների մուտքի հետ կապված «Նովոստալ-Մ» հոլդինգի գլխավոր տնօրեն Իվան Դեմչենկոյի հարցին նախագահ Պուտինը պատասխանել է, որ օտարերկրյա մասնագետների մուտքի խնդիրը սուր է ոչ միայն մետալուրգիական արդյունաբերության, այլ նաև շինարարության և այլ ոլորտներում։ Նա ասել է, որ կառավարությունը հասկանում է խնդրի կարևորությունը, սակայն ստիպված է գործել հաշվի առնելով համաճարակաբանական ցուցումները։