Բրյուսելի իշխանությունները հունիսի 9-ից կվերացնեն փողոցում դիմակների կրման պարտադիր պահանջը
copy image url

Բրյուսելի իշխանությունները հունիսի 9-ից կվերացնեն փողոցում դիմակների կրման պարտադիր պահանջը

Արտաքին 3 տարի առաջ - 20:09 07-06-2021

Բրյուսելի իշխանությունները որոշում են կայացրել հունիսի 9-ից չեղյալ հայտարարել փողոցում դիմակների պարտադիր կրումը, բայց դեռ կլինեն որոշ սահմանափակումներ,- Twitter-ում հայտնել է քաղաքապետ Ֆիլիպ Քլոսը:

«Պատվաստումը շարունակվում է, և կորոնավիրուսային վարակի դեպքերը նվազում են: Այսպիսով, հունիսի 9-ից դրսում դիմակներ կրելը այլևս պարտադիր չի լինի՝ բացառությամբ քաղաքի մի քանի բանուկ փողոցների: Մենք բոլորին խնդրում ենք լինել ուշադիր և պատասխանատու», - գրել է նա:

Բացի այդ, հունիսի 9-ից Բելգիան ավելի քան վեց ամսվա ընթացքում առաջին անգամ կբացի բարերի և ռեստորանների ներքին տարածքը: Այնուամենայնիվ, մեկ սեղանի շուրջ կարող է նստել ոչ ավելի, քան չորս մարդ, և սեղանների միջև հեռավորությունը չպետք է լինի 1,5 մետրից պակաս: Թատրոնները, կինոսրահները և համերգասրահները չեն կարող լցվել 75% -ից ավելի՝ դահլիճում մարդկանց հավասարաչափ բաշխմամբ, մեկ դահլիճում ներկա մարդկանց թիվը չի կարող գերազանցել 200 հոգին:

Բելգիայում խիստ կարանտինը գործում է անցյալ տարվա հոկտեմբերից:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կիպրոսում իշխանությունները մտադիր են խստացնել կարանտինը՝ կորոնավիրուսի հետ կապված համաճարակաբանական իրավիճակի վատթարացման պատճառով: Մասնավորապես, կասեցված է հանրային սննդի, մանրածախ առևտրի բոլոր խանութների աշխատանքը՝ բացառությամբ մթերային խանութների:

Ամենից շատ դիտված

19:27 «Հայկական ավիաուղիներ»-ի օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին․ Հետք
22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին