Նավալնին հիվանդանոցից  տեղափոխվել է գաղութ
copy image url

Նավալնին հիվանդանոցից տեղափոխվել է գաղութ

Արտաքին 3 տարի առաջ - 14:31 07-06-2021

Ալեքսեյ Նավալնին Վլադիմիրի թիվ 3 ուղղիչ գաղութի հիվանդանոցից տեղափոխվել է Պոկրովի թիվ 2 ուղղիչ գաղութ, որտեղ նա իր պատիժն էր կրում «Իվ Ռոշե» քրեական գործով: Այս մասին հաղորդել է թիվ 3 ուղղիչ գաղութի ներկայացուցիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Երկուշաբթի՝ հունիսի 7-ին, կքննարկվեն Նավալնիի դեմ հայցերը: Գործակալության զրուցակցի խոսքով, բլոգերը նիստին կմասնակցի գաղութից տեսազանգի միջոցով:

Ալեքսեյ Նավալնին «Իվ Ռոշե» գործով 3.5 տարվա իր պատիժը կրում է Վլադիմիրի մարզի Պոկրով քաղաքի թիվ 2 ուղղիչ գաղութում: Փետրվարի 2-ին այս գործով պայմանական պատժաչափը փոխարինվել է իրական պատժով:

Ամենից շատ դիտված