Ադրբեջանի ԶՈՒ-ն փորձել է ինժեներական աշխատանքներ կատարել Վերին Շորժայի սահմանային հատվածում. ՊՆ
copy image url

Ադրբեջանի ԶՈՒ-ն փորձել է ինժեներական աշխատանքներ կատարել Վերին Շորժայի սահմանային հատվածում. ՊՆ

Ներքին 3 տարի առաջ - 14:59 07-06-2021

Հունիսի 7-ի առավոտյան հայ-ադրբեջանական սահմանագծի՝ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սահմանային հատվածում ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ փորձել են ինժեներական աշխատանքներ կատարել։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Աշխատանքներն անհապաղ դադարեցնելու և ինժեներական տեխնիկան հեռացնելու պահանջով հայկական ստորաբաժանումներն իրականացրել են հակազդման գործողություններ, ինչից հետո աշխատանքները դադարեցվել են, տեխնիկան հեռացվել է սահմանի ադրբեջանական հատված։

Ամենից շատ դիտված