Վրաստանում զբոսաշրջիկներով մեքենան գլորվել է ժայռից
copy image url

Վրաստանում զբոսաշրջիկներով մեքենան գլորվել է ժայռից

Արտաքին 3 տարի առաջ - 13:35 07-06-2021

Վրաստանում մեքենան գլորվել է ժայռից: Մեքենայի մեջ Մոսկվայից 3 զբոսաշրջիկներ էին, նրանք վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»:

Հայտնի է, որ վթարը տեղի է ունեցել ուշ երեկոյան Գոմբորի լեռնանցքում:

Թբիլիսիին Թելավի քաղաքի հետ կապող ճանապարհին վարորդը կորցրել է կառավարումը, և մեքենան ընկել է կիրճը, ինչի արդյունքում զբոսաշրջիկները վնասվածքներ են ստացել:

Բազմաթիվ վնասվածքներով տուժածները տեղափոխվել են Թելավիի իվանդանոց: Զբոսաշրջիկներից մեկը շատ լուրջ վնասվածքներ է ստացել, նրա վիճակը ծայրահեղ ծանր է, հնարավոր է՝ նրան ստիպված տեղափոխեն Թբիլիսիի մասնագիտացված կլինիկա:

Վթարի փաստով Վրաստանի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել:

Ամենից շատ դիտված