Եղվարդ-Աշտարակ  ավտոճանապարհին մեքենան գլորվել է ձորը․ shamshyan.com
copy image url

Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին մեքենան գլորվել է ձորը․ shamshyan.com

Ներքին 2 տարի առաջ - 00:13 07-08-2022
Այսօր՝ օգոստոսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 20:20-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենան Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի, բախվել երկաթե արգելապատնեշներին և մոտ 250 մետր գլորվելով, հայտնվել ձորում, բախվել քարերին և կողաշրջվել: Վթարի հետևանքով 2 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Վիրավորներին ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են քաղաքացիները:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով, վիրավորները Աբովյան քաղաքի բնակիչներ, 24-ամյա Ռոբերտ Հ.-ն է, իսկ մյուսը՝ 31-ամյա Անդրանիկ Մ.-ն:

Ամենից շատ դիտված