Մեդիան փորձում է հանրությանը համոզել, որ գոյություն ունեն երկու հիմնական ուժեր. Գարեգին Միսկարյան
copy image url

Մեդիան փորձում է հանրությանը համոզել, որ գոյություն ունեն երկու հիմնական ուժեր. Գարեգին Միսկարյան

Ներքին 3 տարի առաջ - 12:22 07-06-2021

Քանի որ ռեսուրսները կուտակված են 2-3 ուժերի մոտ, իսկ այս ընտրությունները՝ նախորդների պես, ռեսուրսների պայքար են, մեդիան ամեն կերպ փորձում է հանրությանը համոզել, որ գոյություն ունեն երկու հիմնական ուժեր՝ լիդերներ, ու 20+ այլ՝ մանր-մունր ուժեր՝ աուտսայդերներ:

Այս մասին հայտնում է «Քաղաքացու որոշում» կուսակցության պատգամավորի թեկնածու Գարեգին Միսկարյանը:

Նրա խոսքով, այս կոնտեքստում անակնկալներ կլինեն, քանի որ իրենց շփումները քաղաքացիների հետ ցույց են տալիս, որ հանրության մոտ բոլորովին այլ տրամադրություններ են. քաղաքացիներն իրականում ավելի շատ հակված են ԱԺ-ում առողջ ուժեր տեսնելուն:

Ամենից շատ դիտված