GALLUP International Association-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր ներկայացրել է մայիսի 31-ից հունիսի 5-ին անցկացված հարցումների արդյունքներով քաղաքական կուսակցությունների և դաշինքների ընթացիկ վարկանիշները, արտահերթ ընտրությունների, սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ հասարակության կարծիքը:
«Եթե այս կիրակի անցկացվեին արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ապա ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեիք» հարցին հարցվածների մեծ մասը՝ 22,4 տոկոսը, պատասխանել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, մի փոքր քիչ՝ 20,6 տոկոսը, պատասխանել է «Հայաստան» դաշինքի օգտին։ Իսկ մյուս ուժերի օգտին պատասխանները եղել են ցածր․ 4,2 տոկոսը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, 3,9 տոկոսը՝ «Պատիվ ունեմ» դաշինքի, 2,9 տոկոսը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության, 2,1 տոկոսը՝ «Հանրապետություն» կուսակցության օգտին և այլն։