Ռուսաստանի առողջապահության նախարարության համաճարակաբանության և միկրոբիոլոգիայի Գամալեայի հետազոտական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Գինցբուրգը մեկնաբանել է Անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար Սերգեյ Դանկվերտի հայտարարությունը, որը հաղորդել է Ռուսաստանի՝ հավի ձվի ներկրման կախվածության մասին:
Ըստ Դանկվերտի՝ երկիրը խնդիրներ չունի ուտելի ձու արտադրելու հետ կապված, սակայն Ռուսաստանի Դաշնությունը լրջորեն կախված է սառեցված ձվերի ներկրումից, որոնք օգտագործվում են պատվաստանյութեր արտադրելու համար:
«Sputnik V-ի արտադրության համար այն անհրաժեշտ չէ», - հայտնել է Գյունցբուրգը: «Ամեն ինչ արվում է սինթետիկ միջավայրում»:
Նա ավելացրել է, որ «Գամալեյա» կենտրոնը ձու չի գնում իր հետազոտական և արտադրական կարիքների համար: