Իրանի հետ կապված ուժերը ԱԹՍ-ներով գրոհել են Իրաքում ամերիկյան բազաները. NYT
copy image url

Իրանի հետ կապված ուժերը ԱԹՍ-ներով գրոհել են Իրաքում ամերիկյան բազաները. NYT

Արտաքին 3 տարի առաջ - 16:18 05-06-2021

Իրանի հետ կապված զինված կազմավորումները վերջին ամիսներին անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցնում Իրաքում ԱՄՆ-ի կողմից օգտագործվող ռազմական օբյեկտներին: Այս մասին հայտնում է The New York Times-ը:

ԱՄՆ պաշտոնատար անձանցից պարբերականի աղբյուրները նշել են, որ «վերջին երկու ամիսներին առնվազն երեք անգամ այդ կազմավորումները կիրառել են» ոչ մեծ անօդաչու թռչող սարքեր՝ լի պայթուցիկներով, նրանք «թռչում են և ընկնում թիրախի վրա»: Նրանց խոսքով՝ հարձակումները տեղի են ունեցել գիշերը, իսկ թիրախները եղել են «իրաքյան բազաները, այդ թվում՝ նրանք, որոնք օգտագործել են ԿՀՎ-ն ու ԱՄՆ հատուկ նշանակության ստորաբաժանումները»:

«Իրանը, որը թուլացել է երկար տարիներ տևած կոշտ տնտեսական պատժամիջոցներից, օգտագործում է Իրաքում իր վերահսկողության տակ գտնվող զինված կազմավորումները Միացյալ Նահանգների և այլ պետությունների վրա ճնշումը մեծացնելու համար»,- հաստատում է պարբերականը՝ նշելով, որ Թեհրանը մտադիր է համաձայնության գալ սահմանափակումների մեղմացման շուրջ:

Ամենից շատ դիտված