Louis Vuitton-ը վաճառքից հանել է 705 դոլար արժողությամբ գլխաշորը
copy image url

Louis Vuitton-ը վաճառքից հանել է 705 դոլար արժողությամբ գլխաշորը

Ավելին 3 տարի առաջ - 20:30 04-06-2021

Համացանցում մեղադրել են Louis Vuitton ապրանքանիշին՝ Պաղեստինի մշակութային ժառանգությունը յուրացնելու մեջ: Խոսքը շարֆի մասին է, որն արտադրում է նորաձևության տունը իսրայելական դրոշի գույներով: Այս մասին հաղորդում է The Independent- ը:

Այսպիսով, նորաձևության տունը ստիպված է վաճառքից հանել 705 դոլար արժողությամբ կեֆիյե շարֆը:

Իսրայելում նման արարքն անընդունելի են համարում, քանի որ ապրանքը պատրաստված է երկնագույն և սպիտակ գույներով և վաճառքի է հանվել հենց այդ երկրի ժողովրդի և Մերձավոր Արևելքի ներկայացուցիչների հարաբերությունների սրման պահին:

Նշվում է, որ շարֆը պատրաստված է մետաքսից, բամբակից և բրդից: Դրա հեղինակները փորձել են աքսեսուարի տիրոջը «անկաշկանդ տրամադրություն» փոխանցել։

Ամենից շատ դիտված