Էրզրումում հակահայկական քարոզչական բնույթի թանգարան կստեղծվի
copy image url

Էրզրումում հակահայկական քարոզչական բնույթի թանգարան կստեղծվի

Արտաքին 3 տարի առաջ - 20:55 03-06-2021

Ինչպես գրում է ermenihaber.am-ը, Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը ժխտող քաղաքականությունը նոր թափ է ստացել: Երկրի իշխանությունները հակահայկական թեզերի շրջանառման և ամրապնդման համար դիմում են տարատեսակ գործիքակազմերի, որոնց օրինակներից մեկն էլ ներկայացվում է ստորև:

Ներկայիս Թուրքիայի արևելյան Էրզրում (Կարին) քաղաքում «հայերի կատարած բռնությունների» մասին պատմող թանգարան է կառուցվելու, որի համար մի քաղաքացի 5մլն դոլար նվիրատվություն է կատարել:

Էրզրումի քաղաքապետ Մեհմեթ Սեքման հայտնել է, որ իրենց նպատակն է աշխարհին պատմել 1918թ. առաջ կատարված «դաժանությունների» մասին:

Նախատեսվում է, որ նոր հաստատությունը կունենա 2 բաժին՝ թանգարան և գրադարան:

Ամենից շատ դիտված