ԵՄ խորհուրդը ընդլայնել է երրորդ երկրների ցանկը, որոնց հետ միության պետություններին խորհուրդ է տրվում բացել արտաքին սահմանները՝ կապված COVID-19-ի տարածման համավարակային իրավիճակի բարելավման հետ. ցանկում ավելացել է նաև Ճապոնիան: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ռուսաստանը և Միացյալ Նահանգները տվյալ ցանկում չեն ներառվել:
Մինչ այս փաստաթուղթը նշվում էր ութ երկիր, որտեղից մուտքը թույլատրվում էր. Ավստրալիա, Իսրայել, Նոր Զելանդիա, Ռուանդա, Սինգապուր, Հարավային Կորեա, Թաիլանդ և Չինաստան՝ սահմանների փոխադարձ բացումը հաստատելու պայմանով: