400 տոննա սննդամթերք ու դեղորայք չի թույլատրվում հասցնել Արցախ․ Թովմասյան
copy image url

400 տոննա սննդամթերք ու դեղորայք չի թույլատրվում հասցնել Արցախ․ Թովմասյան

Ներքին 2 տարի առաջ - 22:20 26-12-2022
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը հրապարակել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության հրապարակած տվյալները և կից գրառում արել.

«Արցախն արտաքին աշխարհին և Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով շուրջ 350 հիվանդներ չեն կարողանում պատշաճ բուժօգնություն ստանալ Երևանում: 20 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքներում, որից 10-ը երեխաներ են: 120 000 բնակչություն, այդ թվում՝ 30 000 երեխա, շարունակում է մնալ լիակատար շրջափակման մեջ: 400 տոննա սննդամթերք ու դեղորայք չի թույլատրվում հասցնել Արցախ:

Սա մարդու իրավունքների կոպտագույն խախտում է Ադրբեջանի կողմից, որը պետք է արժանանա միջազգային հանրության կոշտ արձագանքին և կանխարգելիչ քայլերի իրականացմանը»:

Ամենից շատ դիտված