Valentino նորաձևության տունը ներկայացրել է առաջին բյութի շարքը: Կոսմետիկայի հավաքածուի շնորհանդեսը տեղի է ունեցել հունիսի 1-ին: Այս մասին հաղորդվում է ապրանքանիշի Instagram- ի էջում:
Շարքը ներկայացված է շպարի համար նախատեսված միջոցներով։ Սրանք 50 տարբեր երանգների շրթներկեր են, 40 երանգի տոնային հիմքեր, ստվերաներկեր և դիմափոշիներ, աչքերի և շրթունքների մատիտներ։
Գովազդային արշավին մասնակցել են աստղային մոդելներ Ջիլ Քորթլևը, Հարի Բրաուզը, Դևոն Ռոսը, Մալիկա Լուբեկը և Բենեդետա Պիչոլին՝ Պիերպաոլո Պիչոլիի դուստրը։